Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Կյանքի 36 կանոն, որոնք անհրաժեշտ է լավ սերտել. իմաստունների կյանքի դասերը

Կյանքի 36 կանոն, որոնք անհրաժեշտ է լավ սերտել. իմաստունների կյանքի դասերը

Բոլորն էլ ձգտում են իմաստնության, անկախության և ինքնավստահության հասնել, սակայն երբեմն մոռանում են, որ իմաստնությունը երկար տարիների ընթացքում ձեռք բերված փորձն է: Այդ իսկ պատճառով ավագ սերնդի փորձառությունը նոր կյանք մտնող մարդկանց համար շատ կարևոր է, քանի որ այն ամենաարժեքավոր գիտելիքներն է տալիս:


Cluber.com-ը ներկայացնում է իմաստասեր մարդկանց կողմից կյանքի 36 դաս, որոնք անհրաժեշտ է սերտել:

  1. Կյանքն այն է, ինչ կատարվում է ներկա պահին: Մարդիկ անընդհատ սպասում են անհավանական իրադարձությունների, որոնք պետք է կատարվեն ապագայում, և մոռանում են, որ կյանքն ընթանում է հենց այդ պահին:

  2. Սովորե´ք ապրել ներկա պահով: Վախը պատրանք է: Շատ բաներ, որոնցից մենք վախենում ենք, երբեք էլ տեղի չեն ունենում, իսկ եթե տեղի են ունենում, այնքան էլ սարսափելի չեն լինում, որքան մեզ թվում էր:

  3.  Կյանքում ամենակարևոր արժեքը հարազատ մարդիկ են: Գնահատե´ք նրանց:

  4. Մտածվա՛ծ արեք գնումները: Որքան քիչ իր ունեք, այնքան ազատ եք:

  5. Ուրախությունը շատ հաճախ թերագնահատվում է: Մարդիկ հաճախ մոռանում են ժպտալ, կյանքը շատ կարճ է, պետք է ուղղակի վայելել այն:

  6. Սխալները դրական երևույթ են: Հաճախ մարդիկ խուսափում են սխալվելուց՝ մոռանալով այն մասին, որ հենց սխալներն են տանում դեպի հաղթանակ: Պետք է պատրաստ լինել և՛ սխալվելուն, և՛ սեփական սխալների վրա սովորելուն:

  7. Ընկերությունն ուշադրություն է պահանջում: Անհրաժեշտ է պահպանել ընկերությունը՝ ինչպես դեկորատիվ բույսը, և դա կփոխհատուցվի:

  8. Ճամփորդե՛ք և այդ միջոցով կյանքի փորձ ձեռք բերե՛ք: Եթե երկընտրանքի խնդիր է առաջանում՝ բազմո՞ց գնել, թե՞ հանգստի մեկնել, ապա պետք է ընտրել երկրորդը:

  9. Զայրույթի մասին մոռանալ է պետք: Զայրույթից ստացած գոհունակությունն անցնում է վայրկյանների ընթացքում, իսկ հետևանքները կարող են երկարատև լինել:

  10. Պետք է ավելի հաճախ հիշել բարության մասին: Բարության մեծ չափաբաժինը կարող է հրաշքներ գործել շրջապատող մարդկանց հետ:

  11. Տարիքն ընդամենը՝ թիվ է: 20 տարեկանում մարդիկ մտածում են, որ 50-ը սարսափելի է, սակայն երբ իրենք են հասնում 50-ին, իրենց 30 են զգում: Տարիքը չի կարող փոխել կյանքի հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքը:

  12. Դժգոհությունը ցավ է պատճառում: Ձերբազատվել է պետք այդ տհաճ զգացողությունից:

  13.  Կիրքը բարելավում է կյանքը: Երբ մարդիկ այնպիսի զբաղմունք են գտնում, որի շնորհիվ հարմարավետ և անասելի երջանիկ են զգում իրենց, յուրաքանչյուր օրը նվերի է նմանվում:

  14.  Դուք միշտ չէ, որ իրավացի եք: Մենք մտածում ենք, թե գիտենք բոլոր հարցերի պատասխանները, սակայն դա այդպես չէ: Միշտ կա մեզանից խելացին:

  15. Դա էլ կանցնի… Ինչ էլ որ պատահի կյանքում, ամեն ինչ անցողիկ է: Ժամանակը բուժում է, իսկ իրերը՝ փոխվում:

  16.  Յուրաքանչյուր ոք պետք է բացահայտի իր դերն աշխարհում: Կյանքն առանց նպատակների անիմաստ է: Պարզապես՝ անհրաժեշտ է որոշել, թե կյանքում ինչն է առավել առաջնային, և սեփական կյանքը դրա շուրջ կառուցել:

  17.  Հաճախ ռիսկի գնալը շատ օգտակար է: Սեփական կյանքը փոխելու համար մարդկանց անհրաժեշտ է ռիսկի դիմել, ինչը կստիպի նրանց աճել:

  18. Փոփոխությունները միշտ դրական արդյունք են ունենում: Կյանքը փոփոխական է, և չարժե ընդդիմանալ:

  19. Դուք չեք կարող վերահսկել մյուս մարդկանց: Հաճախ մենք  ցանկանում ենք, որ շրջապատող մարդիկ մեզ նման գործեն, սակայն իրականում դա հնարավոր չէ, և չի՛ կարելի թերագնահատել դիմացինի անհատականությունը:

  20.  Ամեն ինչ հաղթահարելի է: Բոլորովին կապ չունի, թե ինչ իրավիճակ է, կարևորն այն է, որ ցանկության դեպքում ամեն ինչ հաղթահարելի է: Իրականում դուք ավելի իմաստուն և ուժեղ եք, քան պատկերացնում եք:

  21. Երախտագիտությունը մարդկանց երջանիկ է դարձնում: Երախտապարտ եղե՛ք նրանց, ովքեր ձեզ համար ինչ-որ բան են արել:

  22. Ինքնագնահատականը շատ կարևոր արժեք է: Ինքնասիրահարվածության մասին չէ խոսքը, սակայն պետք է հիշել, որ ցանկացած մեկի կյանքում ամենակարևոր մարդը հենց ինքն է:

  23. Սեփական անձի հանդեպ ազնվությունն ազատությունն է: Շատ կարևոր է սեփական անձի հանդեպ միշտ անկեղծ լինել և ինքնախաբեությամբ չզբաղվել:

  24. Կյանքի նպատակ գտնելու համար գործել է պետք: Այն ինքնաբերաբար չի ծնվում, անհրաժեշտ է բոլոր ճանապարհներով փնտրել այն:

  25.  Փոքր թվացող երևույթներն էլ են շատ կարևոր: Մարդիկ հաճախ կյանքից շատ ավելի մեծ հաջողություններ և ձեռքբերումներ են սպասում՝ մոռանալով, որ դրանք բոլորը կախված են հազարավոր մանր և, երբեմն, աննկատ քայլերից:

  26.  Սովորել պետք է ողջ կյանքի ընթացքում: Իրականում կարծելով, որ ամեն ինչ գիտեք, նույնիսկ 1 տոկոս գիտելիք չեք ունենում:

  27. Ծերությունն անխուսափելի է: Մարդիկ ծերանում են, և դա բնության օրենքն է: Այն փոքրիշատե դանդաղեցնելու միակ տարբերակը կյանքն իր ողջ հմայքով վայելելն է:

  28. Ամուսնությունը փոխում է մարդկանց: Մարդն, ում հետ ամուսնացել եք, կփոխվի ժամանակի ընթացքում, բայց դուք էլ կփոխվեք: Թույլ մի՛ տվեք, որ այդ փոփոխությունները բացասական լինեն:

  29. Անհանգստություններն անիմաստ են: Անհանգստանալ պետք է միայն այն դեպքում, եթե դա հարցի լուծման կտանի: Անհանգստությունն անջատում է մարդկային ուղեղը, և նրանք այլևս ընդունակ չեն լինում որէ բարդ հարց լուծել:

  30. Հանձնարարված աշխատանքը պետք է լիարժեք կատարել: Կյանքում շոշափելի արդյունքի հասնելու համար ամհրաժեշտ է ջանք թափել և հույսը միայն սեփական անձի վրա դնել:

  31. Երբեք ուշ չէ: Ուշ լինելը միայն արդարացում է այն բանի համար, որի հանդեպ ձգտում չկա: Սեփական նպատակներին հասնելու համար երբեք ուշ չի լինում:

  32. Գործել պետք է սեփական ցանկությունների համաձայն: Պետք է ակտիվ լինել և չսպասել, մինչև կյանքը «ոսկոր» նետի: Հնարավոր է նրա համը բոլորովին էլ դուրեկան չլինի:

  33.  Անհրաժեշտ է ձերբազատվել նախապաշարումներից: Պետք չէ կառչել հասարակության կարծիքից կամ համոզմունքներից: Պետք է բաց լինել ցանկացած հնարավորության կամ գաղափարի առջև:

  34. Խոսքերը նշանակություն ունեն: Նախքան խոսելը` մտածե՛ք. պետք չէ բառերը շռայլորեն օգտագործել՝ մարդկանց վիրավորելու համար, քանի որ դրանից հետո հետդարձի ճանապարհ չի մնում:

  35. Պետք է ապրե՛լ յուրաքանչյուր օրդ: Ապրել և արժևորել:

  36. Սերը ցանկացած հարցի պատասխանն է: Սերն այն է, ինչի շնորհիվ մենք կանք: Սերն ուժ է, որը կառավարում է աշխարհը: Կիսե՛ք ձեր սերը, և աշխարհն ավելի լավը դարձրե՛ք:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. kratko-news.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ